

Մեզիմը հասանելի է երեք գալենիկ ձևերով՝ – թաղանթապատ դեղահատեր, աղելույծ թաղանթով պատված դեղահատեր և ժելատինե դեղապատիճներ, որոնք պարունակում են աղելույծ թաղանթով պատված մինիհաբեր՝ էլ ավելի մեծ արդյունավետության համար։
Փոքր չափի և փափուկ մակերեսի շնորհիվ ինչպես աղելույծ թաղանթով պատված, այնպես էլ թաղանթապատ դեղահատերը չափազանց հեշտ է կուլ տալ։ Երբեք չծամեք կամ չկծեք պանկրեատին պարունակող դեղահատերը։
«աղելույծ թաղանթ» նշանակում է, որ դեղահատերը ծածկված են թթվակայուն պատիճով, որը չի լուծվում ստամոքսում։ Շնորհիվ այդ հատուկ թաղանթի, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները կարող են անվտանգ կերպով ստամոքսից անցնել բարակ աղի, որտեղ դրանք ձերբազատվում են և ակտիվ են դառնում։
Պատիճները պարունակում են փոքրիկ թաղանթապատ դեղահատեր, որոնք համաչափ խառնվում են սննդին։ Ենթաստամոքսային գեղձի մարսողական ֆերմենտների արդյունավետությունն այս ձևում բարելավվում է։ Այդ իսկ պատճառով էլ սովորաբար նախընտրելի են մինիհաբերը։
Եթե հիվանդի համար դժվար է ընդունել պատիճն ամբողջությամբ, պատիճը կարելի է բացել և տեղափոխել պարունակությունը, օրինակ՝ բաժակի մեջ և ընդունել ոչ մեծ քանակի հեղուկով։
Նախքան Մեզիմ օգտագործելը միշտ ուշադիր կարդացեք պացիենտի համար նախատեսված տեղեկատվական թերթիկը։

թաղանթապատ դեղահատեր
Ակտիվ բաղադրիչները՝
Լիպազ* 3 500
Ամիլազ** 4 200
Պրոտեազ*** 250
Փաթեթավորում՝
20 դեղահատ

աղելույծ թաղանթով պատված դեղահատեր
Ակտիվ բաղադրիչները՝
Լիպազ* 10 000
Ամիլազ** 7 500
Պրոտեազ*** 375
Փաթեթավորում՝
20 դեղահատ

ժելատինե դեղապատիճներ
Ակտիվ բաղադրիչները՝
Լիպազ* 10 000
Ամիլազ** 9 000
Պրոտեազ*** 500
Փաթեթավորում՝
20 պատիճ

ժելատինե դեղապատիճներ
Ակտիվ բաղադրիչները՝
Լիպազ* 25 000
Ամիլազ** 22 500
Պրոտեազ*** 1 250
Փաթեթավորում՝
20 պատիճ
*մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է ճարպերը
**մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է ածխաջրերը
***մարսողական ֆերմենտ, որը ճեղքում է սպիտակուցները
Ինչպե՞ս է գործում Մեզիմը։
Պանկրեատինը՝, Մեզիմի ակտիվ նյութը, մարսողական ֆերմենտների համակցություն է, որն օգնում է ճեղքել սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը մանր մասնիկների, որպեսզի օրգանիզմը կարողանա ստանալ այն բոլոր անհրաժեշտ սննդանյութերը, որոնց կարիքն ունի։
Գալենային ձևերն այն ձևերն են, որոնցով դեղը կարող է ընդունվել (դեղահատ, դեղապատիճներ, սուսպենզիա և այլն)։
Սննդում առկա սննդանյութերի մեծ մասը բաժանվում է երեք հիմնական խմբերի՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր
Ստեատորեա՝ աղու կողմից ճարպի նվազեցված կլանման արդյունքում առաջացած ճարպային կղանք։